Կստեղծվի քրեական ոստիկանություն
Հասարակություն
4 Մայիսի 2023, 11:47Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծին:
Նախատեսվում է մարզային մակարդակով, ինչպես նաև Երևանում ունենալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
Ըստ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային ոստիկանությունները լուծարվելու են. «Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար նախագծով առաջարկվում է ունենալ բաց մրցույթ, ինչի փորձն ունենք պարեկային ծառայությունում»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև պաշտոնների անվանումները կփոխվեն, և, օրինակ, օպերլիազորից անցում կկատարեն քրեական ոստիկանի պաշտոնին։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն