Հասարակություն

Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար պատիժ կնախատեսվի

ԱԺ-ում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ պատիժ է նախատեսվում Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար։ 

Ըստ այդմ, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվեն ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։ 

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի խոսքով՝ գործող օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։

Արարքների համար պատիժը կլինի 10-15 տարի, բռնություն պարունակող հրապարակային կոչերի համար՝ վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։