Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD419.33

EUR434.97

RUB4.15

Երևան 14 ℃

Рус Eng

ՌԴ քանի՞ քաղաքացի է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար

Հասարակություն

22 Ապրիլի, 20:34

2022թ․ ապրիլի 1-ից մինչև 2023թ․ մարտի 31-ը Ռուսաստանից Հայաստան է եկել 1 մլն 306 հազար 850 մարդ, իսկ Հայաստանից դուրս է եկել 1 մլն 260 հազար 570-ը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Նշենք, որ մենք հարցում էինք ուղարկել ՆԳ նախարարություն՝ պարզելու, թե 2022թ․ փետրվարի 24-ից մինչ օրս ՌԴ քանի քաղաքացի է Հայաստան տեղափոխվել, և նրանցից քանիսն է ՀՀ քաղաքացիություն ստացել։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ վիճակագրությունը հաշվվում է տարեկան կտրվածքով, հետևաբար ներկայացնում են 2022 թ-ի ցուցանիշները. «ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ստացվել է 19․427 դիմում ՌԴ քաղաքացիների կողմից, ՀՀ նախագահի հրամանով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 13․865-ին»,- նշված է պատասխանում:

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը