2023թ. հունվար-փետրվար ամիսներին գրեթե եռապատկվել է Հայաստանից գումարների արտահոսքը։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ այս տարի երկրից դուրս է եկել 597 մլն 713 հազար դոլար, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում այդ գումարը կազմել էր 211 մլն 457 հազար դոլար։
Հիշեցնենք՝ այս տարի կտրուկ ավելացել է նաև գումարների ներհոսքը. ՀՀ է մտել ռեկորդային չափի՝ 1.1 մլրդ դոլար գումար։
Ա.Գ.
