Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Զբաղվածության ծրագիր՝ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար

Հասարակություն

29 Մարտի, 8:20

Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի ապահովման նպատակով՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ շարունակում է իրականացնել զբաղվածության ծրագիր։
 
Համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում՝ 2022 թ․նմանօրինակ պիլոտային ծրագիր է իրականացվել Շիրակի մարզում, որտեղ 8-10 ամիսների ընթացքում կազմակերպվել և իրականացվել են աշխատանքներ՝ ուղղված 2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։
 
Մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներից զատ՝ հիմնադրամի կողմից տրամադրվել է ֆինանսավորում՝ մասնակիցների բիզնես ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում