Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 19 ℃

Рус Eng

Աննա Հակոբյանն ընդունել է Բարսեղ Թումանյանին և Սիրանուշ Գալոյանին

Հասարակություն

22 Մարտի, 20:43

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում հիմնել է Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիան:

Կոնսերվատորիայի հովանավորն է գերմանական Bechstein համերգային դաշնամուրներ արտադրող ընկերությունը, որի հետ Սիրանուշ Գալոյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին ավելի քան 30 ռոյալ կամ դաշնամուր նվիրաբերելու հարցում։

 

Հետևեք մեզ Telegram-ում