Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Կերկարացվեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ժամկետները

Հասարակություն

27 Փետրվարի, 11:48

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է երկար ժամկետներ սահմանել պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար:

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ նրա՝ գործող օրենսդրությամբ պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետ է սահմանված մինչև 30 տարի, իսկ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ՝ 10 տարի: Այժմ առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն 40 տարի սահմանել պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ է առաջարկվում սահմանել 30 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն:

Նրա խոսքով, նախագծում այլ փոփոխություններ ևս առաջարկվում են. «Մասնավորապես, պետական գաղտնիքի մասին օրենքի նախագծում խմբագրվել են պետական գաղտնիքի և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունները։ Հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը։ Նախագիծը լրացրել է գաղտնագրման համաչափության սկզբունքով՝միաժամանակ սահմանելով այդ սկզբունքի բովանդակությունը։ Վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթները՝ նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը