Հասարակություն

Հայաստանը նախնական հայտ է ներկայացրել 2027թ. Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027 թվականին Հայաստանում ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար: Ըստ նրա՝ խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից: