Հասարակություն

Հունվար ամսին Հայաստան է այցելել 159․475 զբոսաշրջիկ

Համաձայն ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022թ.  ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.67 միլիոն մարդ: 

Այս տարվա միայն հունվար ամսին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 94 339 հոգու համեմատ։

Այս տարվա հունվար ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46%), Վրաստանը (11%), Իրանը (4%), ԱՄՆ-ն (3%) և Գերմանիան (1%):