Հասարակություն

Դեսպան Սմբատյանը Վրաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Փետրվարի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։