Չորեքշաբթի, 22 Մարտի 2023

USD385.39

EUR411.44

RUB4.85

Երևան 12 ℃

Рус Eng

Կան գնահատականներ, բայց պետք են նաև հստակ գործողություններ. ՄԻՊ

Հասարակություն

29 Դեկտեմբերի 2022, 13:28

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային գնահատականներին, նշել է, թե պետք են նաև հստակ գործողություններ:

Ըստ Գրիգորյանի. «Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»։

ՄԻՊ-ը նաև ասել է, թե ՄԱԿ-ի ԱԽ-ին պիտի ներկայացվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը