Չորեքշաբթի, 22 Մարտի 2023

USD385.39

EUR411.44

RUB4.85

Երևան 11 ℃

Рус Eng

Ընթացիկ լուծումներով իրավիճակը չի կարող մեղմվել. Ավանեսյանը՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքների մասին

Հասարակություն

29 Դեկտեմբերի 2022, 13:04

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ 

Ավանեսյանը հիշեցրել է, որ երեկ 3 պացիենտ Արցախից տեղափոխվել է Հայաստանի  բժշկական կենտրոններ. «Այս պահին նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտությունները, կստանան ամբողջական բժշկական օգնություն»։

Նախարարը շեշտել է, որ սա չի նշանակում, թե իրավիճակն ուղղվում է. «Ճանապարհը փակ լինելու ամեն օրն ավելի ու ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը։ Իհարկե, կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս։ Արվում է հնարավորը, որ այդ պակասը լրացվի։ Բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը