Չորեքշաբթի, 22 Մարտի 2023

USD385.39

EUR411.44

RUB4.85

Երևան 14 ℃

Рус Eng

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2022, 19:47

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզ կատարած այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը Ախալցխայում հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարիշվիլին և սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին: Այնուհետև ՀՀ դեսպանը և Ախալցխայի քաղաքապետը Ախալցխայի տիկնիկային թատրոնի սրահում հանդիպում են ունեցել տեղի հայության ներկայացուցիչների հետ: Քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի, ինչպես նաև վերջիններիս տեղակալների ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելել է Ախալցխայի «Արմաթ» կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և եկեղեցուն կից գործող «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:

Ախալցխայի մունիցիպալիտետ ՀՀ դեսպանի այցն ավարտվել է Ծուղրութ գյուղում՝ Սապոնջjանների տանը, որտեղ Ախալցխայի հայության հոգևոր հովիվ Հայր Հակոբը ներկայացրել է այդ տանը պահվող 9-րդ դարի հայտնի Ավետարանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը