Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին առնչվող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Հասարակություն
7 Դեկտեմբերի 2022, 11:38
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։
Նախագծին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։
Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:
Հետևեք մեզ Telegram-ում