Հասարակություն

«Ռոսատոմ»-ի փոխտնօրենի հետ քննարկել են ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։