Ռետրո

«Եթե այդ 7 շրջանն առանց Լևոնի թողնելու եք գրավել, ձեզ ի՞նչ էր խանգարում Բաքուն էլ գրավել». Տեր—Պետրոսյան

Այսօր Շուշիի ազատագրման օրն է։ 1994թ. մայիսի 8-ին Շուշին անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ։

Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է հատված Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2011թ. ունեցած ելույթից։

«Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչև այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ դրանց նման կուրծք ծեծողը չեմ, որ Ղարաբաղն եմ ազատագրել: Թող ասեն, թե ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից, Քելբաջարի, Լաչինի ազատագրումից, թող ասեն: Դա չէ կարևորը: Ինձ համար կարևորն այն է, որ Շուշին ազատագրված է:

Հայտնի արտահայտություն կա` հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Թող հաղթանակ լինի, ով ուզում է՝ այդ հաղթանակին տեր կանգնի…

Շատ են ասում, որ 1994թ. մայիսին Ղարաբաղի բանակն այնքան հզոր էր, որ կարող էին արդեն գրավել Միրբաշիրն էլ, Եվլախն էլ, Բարդան էլ, Կիրովաբադն էլ, Բաքուն էլ․․․ բայց Լևոնը չթողեց:

Այ ընկեր, եթե մինչև այդ այդ յոթ շրջանը գրավեցիք, այդ ո՞նց Լևոնի չթողնելով գրավեցիք: Եւ եթե Լևոնը չէր թողնում և այդ 7 շրջանն առանց Լևոնի թողնելու եք գրավել, ձեզ ի՞նչ էր խանգարում՝ էլի Լևոնը թող չթողներ, դուք գնայիք Բաքուն գրավեիք»: