Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.11

RUB4.24

Երևան 2 ℃

Рус Eng

Թույլ ու անճարակ էր բանակի հրամանատարությունը, որովհետև չէր հավատում Հայաստանի անկախությանը. Կտրիճ Սարդարյան

Ռետրո

28 Հուլիսի 2022, 21:30

Radar Armenia-ն ներկայացնում է Կտրիճ Սարդարյանի՝ «Անկախության վերջին 45 օրը» հոդվածը, որը հրապարակվել է «Որն է մեր ճանապարհը» հոդվածաշարի շրջանակներում 1990թ. «Հայք» թերթում։ Հողինակը խոսում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության, պետության զարգացման հնարավորությունների և հայ-թուրքական հարաբերությունների ու տարածաշրջանում Հայաստանի կենսունակության հարացույցների մասին։ Սարդարյանը ժամանակին բազմիցս քննադատված դեմքերից էր, որը կողմ էր արտահայտվում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ արժանանալով խիստ քննադատության «հայրենասիրական» պատմագիտության ու հատկապես դաշնակցական շրջանակների կողմից։

Ցանկանում ենք մենք այսօր, թե ոչ, բալց պատմական փաստ է՝ Հայաստանի Հանրապետությանը պարտության մատնեց քեմալա֊բոլշևիկյան դաշինքը, հանգամանք, որը կազմալուծեց հայկական բանակը և դուռ բացեց հետագա ողբերգական իրադարձությունների համար։

1920 թ. նոյեմբերի 29֊ին ռուսական բանակը մտավ և օկուպացրեց Հայաստանի հյուսիսային շրջանները, աջ ու ձախ տարածելով և ժողովրդին համոզելով, թե ինքը գալիս է հայերին փրկելու տաճիկներից և վերականգնելու Հայաստանի 1914 թ, սահմանները։ Այս ամենը արվում էր, որպեսզի հայ քաղաքական գործիլները վերջնականապես մոլորվեն առանց այն էլ բարդ իրավիճակում և համաձայնեն Հայաստանի խորհրդայնացմանը։

Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանը դեկտեմբերի 2֊ին համաձայնագիր ստորագրեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, որում հազար ու մի խոստում էր տրվում։ Այդ համաձայնագրի ութ կետերից իրագործվեց միայն մեկը, որը վերաբերում էր իշխանությունը հայ բոլշևիկներին հանձնելուն։ Նրանք խոստացել էին, որ չեն հալածվի քաղաքական կուսակցությունները, բայց ինչպե՞ս կարող էին կատարել իրենց խոստումը, եթե բոլշևիկները Հայաստան էին եկել «դաշնակցության դեմ մահացու պայքար ծավալելու»։ Ինչպե՞ս կարող էր բանակը չեզոք լինել, երբ նրան ներշնչել էին, թե գնում են գրավելու միջազգային իմպերիալիզմի միջնաբերդը։ Ինչպե՞ս կարող էին հանգստություն և նյութական ապահովություն տալ հայ ժողովրդին, երբ օկուպացիոն բանակը քաղցած էր ու ցնցոտիների մեջ։ Եվ վերջապես գլխավոր հարցը, որը մոլորության դուռ էր բացել հայ ժողովրդի համար, բոլշևիկներն ի՞նչ ձևերով ու միջոցներով պետք է ազդեին քեմալականների վրա, եթե վերջիններս նրանց ծրագրով և համաձայնությամբ էին գրավել Հայաստանը։ Իրադարձությունների զարգացման ընթացքն ապացուցեց, որ կատարվեց ճիշտ հակառակը։ Ժողովուրդը, որ գերին էր ռուսական կողմնորոշման և այդ պատճառով էլ նրանից ակնկալում էր օգնություն, սարսռեց կատարվածից։

Կարմիր բանակի աոաջին գործը եղավ սեփական ցնցոտիները հայ զինվորների հագուստով փոխարինելը։ Նրանք տեղավորվեցին ամենալավ բնակարաններում, սնվում էին ժողովրդի հաշվին։ Հետո սկսվեցին բռնագրավումները, որովհետև ժողովուրդը «պարտավոր էր իր ունեցածը տալ բանվորա-գյուղացիական կարմիր բանակին»։ Իսկ ՀԿԿ Կենտկոմի պաշտոնաթերթ «Կոմունիստը» իր էջերում արդարացնում էր այդ խայտառակությունը դասակարգային տեսանկյունից։ Թալանում էին առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդին, անամոթաբար գրելով, թե բռնագրավումներն ուղղված են դասակարգային թշնամու դեմ»։ Դրությունն ավելի ծանրացավ, երբ հունվարի կեսերին Հայաստանից աքսորվեց Դրոն (նրա ներկայությունն ինչ-որ տեղ կաշկանդում էր բոլշևիկներին), և Երևան եկավ ՌԽՖՍՀ Արտակարգ հանձնաժողովի լիազոր Գ․ Աթարբեկյանը։ Սկսվեց Հայաստանի համար մղձավանջային մի շրջան։ Երկիրը լցվեց Ռուսաստանում քաղաքացիական կռիվների վայրենի եղանակներով դաստիարակված հայ բոլշևիկներով, որոնց համար գոյություն ունեին համաշխարհային հեղափոխություն և դրան հասնելու Կենտրոնի ծրագիր։ Այդ պատճառով էլ նրանք ձգտում էին քաղաքացիական կռիվ բորբոքել արյունաքամ Հայաստանում, որի մասին առավոտից երեկո միտինգներում կրկնում էին 28-ամյա Ավիս Նուրիջանյանը և նրա ջահել գործընկերները։

Վրացյանը, որ կարկամել էր կատարվածից, փետրվարի 4֊ին հանդիպում է Աթարբեկյանին և ասում, որ իրադարձությունների նման ընթացքը հղի է ծանր հետևանքներով և տանում է դեպի քաղաքացիական պատերազմ, որը կկործանի հայ ժողովրդին։ Աթարբեկյանը, լսելով Վրացյանի փաստարկները, պատասխանում է․ «Հայ ժողովուրդ, դա քաղքենի հասկացողություն է։ Մեզ համար ժողովուրդ գոյություն չունի։ Մեզ համար գոյություն ունի դասակարգ։ Մենք ձգտում ենք պրոլետարիատի հաղթանակին և համաշխարհային հեղափոխության։ Եթե սոցիալական այդ վիթխարի վայրիվերումի ժամանակ ոտքի տակ պիտի գնա հայ ժողովուրդը, թող գնա։ ...Մենք Ռուսաստանում 15 միլիոն մարդ ոչնչացրինք, եթե պետք լինի մի 15 միլիոն էլ կոչնչացնենք, միայն համաշխարհային հեղափոխությունը հաղթանակի»։

Իսկ Հայհեղկոմի ղեկավարներ Կասյանը և Մռավյանը, որոնք ժամանակին կողմ էին Հայաստանի հանրապետության ոչնչացմանը և գտնում էին, որ «հայկական հարցի» լուծումը կգա «ռուսական հյուսիսից», չկարողանալով գործնականում ոչինչ անել, բավարարվում էին բողոքներ հղելով Բաքու, որ Ավիսն ու Աթարբեկյանը քանդում են Հայաստանը, կարծելով թե Մոսկվան ու Բաքուն տեղյակ չեն այդ ամենից։ Եթե նրանք չէին հասկանում, որ Հայաստանում կատարվածը Մ ոսկվայի, Բաքվի եւ Անկարայի ցուցումով է, ուրեմն քաղաքականությունից ոչինչ չէին հասկանում։ Ասենք՝ նրանց բանի տեղ դնող էլ չկար, որովհետև Հեղկոմը իշխանություն չուներ։ Հունվարի 28֊ին Կավբյուրոյին հղած նամակում Կասյանը բռնագրավումները բնութագրում է որպես բացահայտ թալան, որը գրգռում է ժողովրդին և հղի է ծանր հետևանքներով, որ բռնության և հալածանքի են ենթարկվում քաղաքական կուսակցությունները, որ անխնա հալածվում է հայ մտավորականությունը։ Նամակներից մեկում նա նշում է, որ այդ ամենի հետևանքով ժողովուրդը թուրքերին գերադասում է բոլշևիկներից։

Հազարավոր փաստեր կարելի է բերել ցույց տալու այն խայտառակ գաղութային քաղաքականությունը, որ բոլշևիկները վարում էին Հայաստանում։ Ժողովրդի արդարացի դժգոհությունը կատարվածի հանդեպ որակվում էր «հակահեղափոխական դիտավորություններ» և ուղեկցվում էր բռնություններով։ Փետրվարին սկսվում են զանգվածային ձերբակալությունները։

Ուշացումով, բայց վերջապես ժողովուրդը հասկացավ կատարվածի իմաստը։ Հասկացավ, որ իրեն չարաչար խաբել են։ Հասկացավ, որ մոլորություններն սկսվել են այն օրվանից, երբ հավատալով քեմալականների բոլշևիկյան լոզունգներին, չկռվեց նրանց դեմ։ Ճիշտ է ասված՝ հայերս ունեցածի իսկական արժեքը հասկանում ու գնահատում ենք այն կորցնելուց հետո։

Հայ ժողովուրդը միայն ազգային պետականությունը կորցնելուց հետո հասկացավ, որ կորցրել է ազգի գոյատևման ու զարգացման հիմնական գրավականը։ Նրա փետրվարյան ազնիվ զայրույթը, որը պարգևեց ևս 45 օր ազատ ապրելու հնարավորություն, զայրույթ և ընդվզում էր ոչ միայն բոլշևիկների գաղութարարական քաղաքականության դեմ, այլ նաև զայրույթ էր ընդդեմ սեփական մոլորության։ Ժողովուրդը չէր ներում իրեն, որ չարաչար խաբվել է ու հավատացել եկվորների խոստումներին։ Լիներ համախմբող այդ զայրույթը և անձնազոհությունը Թուրքիայի արձակման ժամանակ, հայ զինվորը հրաշքներ կգործեր և հայրենիքը կպաշտպաներ։ Չպաշտպանեց, որովհետև այս ու այն կողմ էր նայում, որովհետև թույլ էր հոգեպես, որովհետև նրան չէին սովորեցրել ու ներշնչել մենակության վսեմ ու առինքնող գաղափարը։ Թույլ էր կառավարությունը, որովհետև բանակի ու ժողովրդի մարտունակությունն ապահովելու փոխարեն զբաղված էր օտարներից օգնություն խնդրելով։

Թույլ ու անճարակ էր բանակի հրամանատարությունը, որովհետև չէր հավատում Հայաստանի անկախությանը։ Հենց սպայությունն էլ թանկ հատուցեց հետագայում։

Աթարբեկյանի հրահանգով հունվարի կեսերին նախկին պառլամենտի շենքում հավաքվեցին շուրջ 1000 հայ սպաներ։ Շենքը գնդացիրներով շրջապատված էր։ Այնտեղից նրանց երեք խմբով ոտքով քշեցին Աղսթաֆա, ճանապարհին թալանելով ու ծաղրուծանակի ենթարկելով։ Պատկերացնում եք, ծերունազարդ Նազարբեկյանին ձմռան կեսին (այդ տարի խիստ ձմեռ է եղել) ոտքով քշում են հազարավոր կիլոմետրեր։ Սրանց Աղսթաֆայից գնացքով հասցրին Բաքու, ուր վերջնականապես թալանելուց հետո մի մասին պահեցին Բաքվի բանտում, իսկ 500 հոգու ուղարկեցին Ռյազանի համակենտրոնացման ճամբարները։ Ավելի պատվաբեր չէր լինի, եթե այդ սպաները կռվեին ու զոհվեին Կարսի պարիսպների տակ։ Նրանք չկատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և արժանացան այդ ճակատագրին։ Չէ որ նրանց մի մասը սպասում էր Ռուսաստանի գալուն։ Ահա և եկավ Ռուսաստանը ու նրանց տարավ բոլշևիկյան համակենտրոնացման ճամբարները։ Հնուց ավանդված բան է, որ զինվորը հայրենիքը պետք է պաշտպանի մինչև արյան վերջին կաթիլը և նահատակվի կամ հաղթի։ Հայ զինվորը, ցավոք, ավելի հաճախ հերոս է եղել օտարի դրոշի տակ կռվելիս։ Ինչո՞ւ նա չկռվեց իր հայրենիքի համար, հայկական ազգային բանակի կազմում ։ Ինչու էր հայ հրամանատարը թշնամու ուժերը տեսնելուն պես զինվորներին ասում՝ «տղերք, փախեք, փրկվեք» և ինքնասպան լինում։ Փախան ու այսպես «փրկվեցին»։ Դասալքված բանակի սպայության մի մասը գերության քշվեց Թուրքիա, մյուս մասը Ռուսաստան։ Ինչու Հայաստանից աքսորվեցին հայ սպաները։ Արդյոք գա աթարբեկյանների կամքով էր կատարվում։ Իրադարձությունների ականատես հայ քաղաքական գործիչների մի մասը հարցին նման մակերեսային պատասխան է տալիս։ Ս․ Վրացյանը, որ գտնվում էր Երևանում և քաջատեղյակ էր կատարվող անցուդարձին, այդ մասին գրում է․ «Եթե դեկտեմբերի 2֊ից հետո Հայաստան եկած լինեին սեփական ուղեղի տեր բոլշևիկներ և ոչ թե ինքնուրույնությունից զուրկ, թեթևամիտ ու խակ ֆանֆարոններ, պատասխանատվության գիտակցություն ունեցող երեխաներ, Աթարբեկյանի և Ավիսի պես հոգեկան հիվանդներ կամ Կասյանի տիպի անկամ ու ողորմելի մարդիկ.․․ հայ կյանքի շատ պայմաններ այլ կերպ կդասավորվեին»։ Հիմնավորապես սխալ եզրակացություն։ Ընդհանբապես հայ մարդուն յուրահատուկ է քաղակդականությունր առանձին անհատներով բացատրելը։ Սա հոգեբանություն է և այդ հոգեբանությունից այսօր էլ զերծ չենք։ Այստեղ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ դեմոկրատական երկրների կառավարման կանոնակարգը շփոթվում է տոտալիտար ռեժիմի հետ։ Վերջինիս պայմաններում անհատը ծրագրի անթերի կատարողն է, իսկ եթե լինում են անհատներ, որոնք ինքնուրույն են մտածում, նրանք դուրս են մնում «խաղից»։

Ահա մի փաստարկ, որը պարզ ցույց կտա, որ Հայհեղկոմը ոչ մի իշխանություն չուներ և երկիրը կառավարվում էր Բաքվից ու Մոսկվայից ստացվող ցուցումներով։ Դեռևս դեկտեմբերի վերջին Խորհրդային Հայաստանի «չեկայի» նախագահ Այվազովը հայտնում է Բաքու՝ 11֊րդ բանակի հատուկ բաժնի պետին, որ Կասյանը թույլ չի տալիս սպաներին աքսորել։ Այդ մասին Բաքվից անմիջապես հայտնում են Մոսկվա։ Ստալինն իր մոտ է հրավիրում Մոսկվայում Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Ս․ Տեր֊Գաբրիելյանին և հաշիվ պահանջում ։ Այս ամենից հետո միայն Մոսկվայի ցուցումով հունվարի կեսերին Հայաստան եկավ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի թատերաբեմերում վայրագությամբ աչքի ընկած Գ․ Աթարբեկյանը։

Ուրիշ հարց է, որ Կասյանը կամազուրկ էր, սակայն նրա փոխարեն ով էլ լիներ, միևնույն է, Մոսկվան էր որոշում կատարվելիքը։ Բոլշևիկների վարած քաղաքականության դեմ զայրույթի շարժառիթներից էր նաև մուսուլման բնակչության նկատմամբ վարվող բացահայտ հոգածու վերաբերմունքը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո զանգվածաբար վերադառնում են մուսուլմանները։ Զանգիրասարից (Մասիս) տեղահանվեցին 3000 ընտանիք՝ Նուխիի և Արեշի հայ գաղթականությունը, որոնք Հայաստան էին փախել 1919 թ, կոտորածներից, նրանց փոխարեն տեղավորելով Ադրբեջանից վերադարձող մոլսուլմաններին։ Այս քայլերը պարզապես համբերությունից հանում էին ժողովրդին, որովհետև բացահայտ աչքաթող էր արվում անօթևան արևմտահայ գաղթականությունը։ Տարվում էր այնպիսի քաղաքականություն, որը դուր գար Բաքվին։ Հենց այդ ժամանակներից էլ Ադրբեջանը դարձավ Հայաստանի փաստաբանը։

Երկար կարելի Է խոսել 1920 թ. դեկտեմբերից մինչև 1921 թ. փետրվարի 18-ը Հայաստանում բոլշևիկների վարած քաղաքականության մասին։ Սակայն այսքանն էլ պարզ պատկերացում է տալիս, թե ինչու ժողովուրդը դիմեց զենքի և տապալեց խորհրդային իշխանությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում