Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.33

RUB4.27

Երևան 3 ℃

Рус Eng

Համբարձում Գալստյանի սպանության և ՀՅԴ-ի կապի մասին. Վազգեն Սարգսյան

Ռետրո

8 Մայիսի 2022, 19:45

1996թ. սեպտեմբերի 19-ինն ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը «Հինգշաբթի» ծրագրին տված հարցազրույցում խոսել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության մասին։ Radar Armenia-ն ներկայացնում է դրան՝ ՀՅԴ կուսակցության առնչության, վերջինիս ներսում հատուկ կառույցների, սպանությունների և նարկոբիզնեսի մասին Վազգեն Սարգսյանի խոսքը: 

Համբարձում Գալստյանի սպանությունը կազմակերպվեց, որպեսզի «Ղարաբաղ» կոմիտեի` իշխանությունում գտնվող հատվածին հանեն հարթակում գտնվող հատվածի դեմ։

Հենց այդ նույն պահին նարկոբիզնեսի կասկածանքով ձերբակալվեց Դաշնակցության ներկայացուցիչը, ու արխիվներից արդեն դուրս եկան նյութերը «Դրո»-ի մասին։ Հերթը հասավ Հրանտ Մարգարյանին։ Շարքային դաշնակցականները, իհարկե, ոչ մի գաղափար չունեին «Դրո»-ի մասին, նարկոբիզնեսի մասին, բայց Դաշնակցության լիդերները շատ լավ էին հասկանում, թե հենց միայն «Դրո» բառն արդեն ինչ է նշանակում, թե ինչի է հասցնելու սա, ի վերջո։ Եվ ծնվեց այդ հրեշավոր միտքը։

Դա նախապատրաստված էր, բայց դա պիտի իրականացներ Հրանտ Մարգարյանը։ Հ. Մարգարյանը մի անգամ Մոսկվայում փորձեց, չստացվեց։ Մարդուն, որին վարձել էին, որ Համբոյին Մոսկվայում սպաներ, վերջին պահին հրաժարվել էր՝ իմանալով, որ նա քաղաքական գործիչ է։ Ու դա որոշակի ժամանակով հետ ընկավ։ Հ. Մարգարյանի ձերբակալությունից հետո շատ շտապ կարգով Դաշնակցության պարագլուխները որոշեցին փորձն իրականացնել արդեն հայտնի իրավիճակների մեջ։ Պատկերացրեք, եթե նրանք, այդ ամեն ինչից բացի, նաեւ չէին շտապում, Հրանտն այդ գործերը լավ էր կազմակերպում։ Վահան Հովհաննիսյանն ավելի վատ կազմակերպեց, որովհետեւ առաջին անգամ էր կազմակերպում եւ շտապում էր։ Հրանտին արագ օգնություն էր պետք։ Եթե այդ ամեն ինչից բացի, գոնե չշտապեին, գլուխներին մի բան քաշած լինեին, էդ ամեն ինչը հաստատ ջարդվելու էր իշխանությունների վրա։

Իսկ ինչ վերաբերում է իբր թե Դաշնակցության դեմ մեր, նախագահի պայքարին, դա պայքար չէր Դաշնակցության դեմ, դա պայքար էր ընդհանրապես զինված խմբավորումների, քաղաքական տեռորիզմի թայֆայականության, զինված հեղաշրջումների դեմ։ Ես սա համարում եմ մեր իշխանությունների, հատկապես Տեր-Պետրոսյանի ամենամեծ ձեռքբերումը։ Դա ամենամեծ, ամենակայուն ձեռքբերումներից մեկն էր։ Եվ մենք խուսափեցինք երկրորդ անգամ քաղաքացիական խոշոր պատերազմից։ Իսկապես կային այդ խմբավորումները, իսկապես նաեւ բանակ էին մտել (բանակի կառույցներից ես տասնյակ, հարյուրավոր մարդիկ եմ հանել), իսկապես դա պրոպագանդիստական աշխատանք էր կատարում, եւ իսկապես պատրաստվում էր լուրջ աշխատանք այդ ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում