Radar Սոցիում

Երեխաները չեն կարող պաշտպանված լինել մի հասարակությունում, որտեղ ոտնահարվում են կանանց իրավունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեխաները չեն կարող պաշտպանված լինել մի հասարակությունում, որտեղ ոտնահարվում են կանանց իրավունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ին մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։

Հաղորդման հյուրը Երևանի քաղաքապետարանի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Գոհար Բալդրյանն է, զրույցի թեման` գենդերային քվոտան։ Հարցազրույցի ժամանակ քննարկվել է, թե արդյոք կանանց ներգրավվածությունը քաղաքական, հասարակական կյանքում բավարար է և ինչ պետք է անել խնդիրը բարելավելու համար։ Անդրադարձ է կատարվել նաև որակական ներգրավվածությանը, հասարակության պահանջներին և այլն։

«Երեսուն տոկոս և ավելի կուսակցություններ ապահովել են կանանց ներգրավվածությունն ընտրական ցուցակներում, բայց որքանով են նրանք տեսանելի հանրությանը՝ շատ մեծ խզում կա այստեղ. լրատվամիջոցները նույնպես պետք է գենդերազգայուն լինեն և խոսեն ոչ թե միայն կանանց մասնակցության, այլ նաև` ի՞նչ խնդիրներ ունեն նրանք իրապես։ Շատ անգամ հենց կին լրագրողներն են թիրախավորվում իրենց աշխատանքն իրականացնելիս։ Պետք է նշեմ նաև, որ չնայած եղած խնդիրներին, հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ կոռուպցիայի անկումը կապ ունի ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության հետ. այնպես որ, մենք չենք կարող մեզ թույլ տալ չօգտագործել այն ահռելի ռեսուրսը, որ ունեն կանայք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական