Radar Սոցիում

Արցախում քչերն էին հավատում, որ ռուս խաղաղապահը կապահովի մեր անվտանգությունը. Մեկունց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի նոր հաղորդաշարի՝ «Radar Սոցիում»-ի ուղղվածությունը սոցիալական է՝ կենցաղայինից մինչև մշակութային թեմաներ։ Զրույցների ընթացքում փորձում ենք բանախոսների միջոցով վերհանել սոցիալական տարբեր խնդիրներ, հասկանալ դրանց ծագումը և գտնել լուծումներ։

Հաղորդման հյուրը արցախցի գրող, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մեկունցն է։

Մեր հաղորդման հերոսը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին տարիների իրադարձությունները, դրանց հետ կապված իր պատկերացումներն ու հույզերը խնամքով գրի է առել օրագրում, որպեսզի հնարավորինս պատկերավոր փոխանցի մեզ։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր և շատերին հուզող հարցերի․

«Բլոկադայի օրերին շատ դժվարությունների մասին չէր բարձրաձայնվում՝ երեխաները չէին հասկանում իրավիճակի լրջությունը։ 

Կան շատ պատմություններ, որոնք շատ ծանր են։ Ես, որպես այդ օրերը վերապրող, դրանք գրանցել եմ այնպես, ինչպես ինքս եմ զգացել։ Հիշում եմ, որ ռմբակոծությունների տակ ամբողջ քաղաքով երկու երեխա էինք փնտրում, կարծում էինք՝ տարհանել են, բայց պարզվեց, որ սպանվել են թշնամու կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում