Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և տիկինը՝ Բրիջիտ Մակրոնը, եռօրյա պետական այցով գտնվում են Միացյալ Թագավորությունում։
Ուինդզորում նրանց դիմավորել են թագավոր Չարլզ III-ն ու նրա կինը՝ Քամիլան։ Նախագահ Մակրոնը մասնակցել է հանդիսավոր կառքի երթին՝ զրուցելով թագավորի հետ։ Հյուրերին նախապես օդանավակայանում դիմավորել էին արքայազն Ուիլյամը և արքայադուստր Քեյթ Միդլթոնը։
Սա վերջին 16 տարում Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Միացյալ Թագավորություն։ Նմանատիպ վերջին այցը տեղի է ունեցել 2008 թվականին՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք։
Բրիտանիան Մակրոններին դիմավորել է թագավորական ողջ շուքով՝ շեշտելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
Ուշադրության կենտրոնում են եղել նաև տիկին Մակրոնը և արքայադուստր Քետրինը։ Vogue-ի հաղորդմամբ, վերջինս կրել է ֆրանսիական Dior-ի կոստյում, բրիտանական գլխարկ և թագուհի Էլիզաբեթ II-ին պատկանող մարգարիտներ։
Արարողակարգային պահերից աչքի է ընկել Մակրոնի՝ արքայադստեր ձեռքը համբուրելու ժեստը, որն ակտիվ քննարկվել է համացանցում։ Նմանատիպ ժեստ արել է նաև թագավոր Չարլզը՝ ողջունելով տիկին Մակրոնին։
Radar Armenia-ն ներկայացնում է այցի առաջին օրվա լավագույն լուսանկարները։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը