Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և նրա հարսնացուն՝ հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսը, ամուսնացել են։ Փակ արարողությունը տեղի է ունեցել հունիսի 27-ին Վենետիկում՝ Սան Մարկո շրջանի Սան Ջորջո Մաջորե կղզում։
Հարսանիքին եկել են մոտ 200 հայտնի հյուրեր՝ այդ թվում՝ Քարդաշյանների ընտանիքը, Բիլ Գեյթսը, Իվանկա Թրամփը և այլոք։ Հարսը՝ 55-ամյա Սանչեսը, կրել է Dolce & Gabbana-ի հեղինակած ժանյակավոր զգեստ։
Ըստ BBC News-ի՝ հարսանիքի համար ծախսվել է 20-ից 50 միլիոն ԱՄՆ դոլար։
Սա թե Սանչեսի, թե Բեզոսի երկրորդ ամուսնությունն է։ Զույգը նախորդ ամուսնություններից և հարաբերություններից ունի յոթ երեխա։
Նրանք նշանադրվել են 2023 թվականի մայիսին։