«Եվրատեսիլ» երգի 69-րդ մրցույթը պաշտոնապես մեկնարկել է: 37 երկիր ներկայացնող մասնակիցները մրցում են աշխարհի ամենամեծ դահլիճներից մեկում։ Երեքշաբթի օրը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել է կիսաեզրափակչի առաջին փուլը, որտեղ ելույթ են ունեցել 15 երկրի ներկայացուցիչներ՝ Շվեդիա, Ուկրաինա, Սլովենիա, Իսլանդիա, Էստոնիա, Լեհաստան, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Ալբանիա, Սան Մարինո, Բելգիա, Կիպրոս, Խորվաթիա, Նորվեգիա։
Եզրափակիչ փուլ անցել են Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան։
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր «Survivor» երգը կկատարի մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը:
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։
Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ կիսաեզրափակչի առաջին փուլից։