Ինչպես աշխարհի բոլոր խոշոր զբոսաշրջային վայրերում, այնպես էլ Հռոմում հուշանվերները շատ են։ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության և նրա հաջորդին ընտրելու կոնկլավի շուրջ ստեղծված հետաքրքրության պատճառով այս օրերին ամենապահանջված հուշանվերները Հռոմի Պապին առնչվող իրերն են։
Վաճառվում են Հռոմի վերջին երեք պապերի և այլոց գրքերը, գրքույկներ, ինչպես նաև աղոթքի քարտեր, որոնք թվագրվում են 20-րդ դարի կեսերին: Նրանց պատկերները հայտնվել են նաև փաթիլագնդերի, տիկնիկների վրա, իսկ Ֆրանցիսկոս Պապի նկարները՝ նույնիսկ մատնահարդարման մկրատների, շշերի բացիչների և բանալիների կախազարդերի վրա։
Ամենապահանջվածներից և ամենաէժաններից են տերողորմյա վարդարանը, որով հավատացյալները աղոթում էին Սուրբ Պետրոսի հրապարակում, մինչ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում էր փետրվար և մարտ ամիսներին:
Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք՝ պապական հուշանվերներից։