Radar Զրույց

«Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները խնդիր է փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար». Արմեն Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է։ Նա անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, փոխադարձաբար հնչող մեղադրանքներին, խոսել ՀԱՊԿ-ից դուրս չգալու պատճառների, Արևմուտքի որդեգրած քաղաքականության և խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին։

Նրա խոսքով՝ արհեստականորեն փորձ է արվում բաժանարար գծեր տանել Հայաստանի և ՌԴ-ի միջև. «Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները խնդիր է փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կան խաղացողներ, որոնք փորձում են հայ-ռուսական ճգնաժամի կրակի վրա ձեռքեր տաքացնել։ ՀԱՊԿ-ում մնալու իմաստը Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի չփչացնելն է։ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ամենավտանգավոր խաղացողն է. մեզ համար՝ անգամ Ադրբեջանից վտանգավոր։ Ռուսատանի հետ թշնամանալու հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել։ Բաքուն ընտրել է որևէ փաստաթղթով իր ձեռքերը չկապելու քաղաքականություն։ Մեր խնդիրն այն չէ, որ Արևմուտքը մեր միջոցով թուլացնի Ռուսաստանի ազդեցությունը։ Ֆրանսիայի կողմից Հայաստանին վաճառված զրահամեքենաները Արևմուտքի դեմքը փրկելու փորձեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում