Radar Զրույց

«Երկու պատճառ կա, թե ինչու Ադրբեջանի դեմ սանկցիաներ չեն կիրառվում». Լուսինե Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ»–ի համանախագահ Լուսինե Հակոբյանն է։ Նա անդրադարձել է ՌԴ-Արևմուտք մրցապայքարին տարածաշրջանում, խոսել ԼՂ հայաթափման, միջազգային հանրության արձագանքի և ժողովրդավարության մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքն անտեսում է. «Ռուսաստանը շահագրգռված է եղել ԼՂ կոնֆլիկտը բաց պահել։ Երկու պատճառ կա, թե ինչու Ադրբեջանի դեմ սանկցիաներ չեն կիրառվում։ Ռուսաստանը ցնցումների մեջ է ընկնում, երբ արևմտյան հարթակներում հայերի օգտին արդյունք է լինում։ Պետք է լրջորեն պատրաստվել, որ գա պատեհ պահը, ու փաստացի փոխենք վեկտորը։ Մենք հավերժ չենք կարող լինել այդ ավտորիտար ակումբի անդամ»։

Մանրամասները՝ տեսանյութում