Radar Զրույց

«Միայն 2 նախագծով շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցության որոշում է կայացվել». Նարեկ Մկրտչյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է։

Նա անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցություններին, խոսել արցախահայերի՝ Հայաստանի մարզերում տեղավորվելու, բնակարանային ապահովման ծրագրերի, զբաղվածության, ինչպես նաև տարբեր անհատների ու հկ–ների կողմից տեղահանվածներին աջակցելու և, այդ կոնտեքստում, պետության գործառույթների մասին։

Նախարարի խոսքով՝ անարդար է տպավորություն ստեղծել, թե ինչ–որ նախաձեռնություն պետության գործն է անում. 

«Միայն երկու նախագծով շուրջ 100 միլիոն դոլարի աջակցության որոշում է կայացվել։ ԼՂ-ից բռնի տեղահանվածների 80%-ը մարզերում է տեղավորվել։ Հայաստանի քաղաքացիության դեպքում ԼՂ-ից տեղահանվածը ինքնաբերաբար կդառնա սահմանամերձ համայնքի բնակապահովման ծրագրի շահառու։ ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրերը քննարկման փուլում են։ ԼՂ-ից տեղահանվածներին առաջարկվելու են զբաղվածության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր»։

Մանրամասները՝ տեսանյութում