Radar Զրույց

«Ընդդիմությունը փողոցային պայքարով դադարեցրել է պետական և ազգային ինքնասպանության ընթացքը». Լիլիթ Գալստյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։ Նա անդրադարձել է Սոթքի հատվածում Ադրբեջանի այսօրվա ագրեսիային, խոսել ներքաղաքական խնդիրների, ինչպես նաև ընդդիմության անելիքների մասին․

«Ոչ թե նրա համար, որ դաշնակցական եմ, ոչ թե, որ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ եմ, ոչ թե, որ «Հայաստան» դաշինքի անդամ եմ, ես գնահատում եմ «Դիմադրության» և «Հայրենիքի փրկության» շարժումները, որոնց առաջին գծի վրա դաշնակցությունն էր։ Խոնարհում ունեմ բոլոր քաղաքական ուժերին, որոնք մեզ հետ ընդվզման ալիքը բարձրացրին։ Այնուամենայնիվ, այն իր մեջ ուներ բացառիկ դրական էներգետիկա՝ այն իմաստով, որ ժողովրդի մի մեծ զանգված հաշտ չի այս ողբերգական և ազգակործան իրականությանը։ Մենք գնահատականներ տվեցինք այս իրականությանը, և նաև մեր գործողությունները ինչ-որ իմաստով դադարեցրին այս չարաբաստիկ խաղաղության, իսկ իրականում՝ պետական և ազգային ինքնասպանության ընթացքը։ Մենք արտաքին ճակատներին մեսիջներ ենք ուղարկել»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում