Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD413.56

EUR429

RUB4.09

Երևան 12 ℃

Рус Eng

«Շուշիի ազատագրումը և 1994-ի զինադադարը լիարժեք ստրատեգիական հաղթանակներ էին». Լևոն Զուրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Զրույց

8 Մայիսի, 20:00

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա պատմական անդրադարձ է կատարել 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրման, ինչպե նաև 1994 թվականի մայիսի 12-ին կնքված անժամկետ զինադադարին։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ սարքած բան էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել և չի ցանկացել Շուշիի օպերացիան իրականացնել. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է, դիվանագետ, և շատ սնունդ չի ուզում տալ մեր թշնամիներին, բայց դրանից օգտվեցին մեր հակառակորդները։ Եվ դա դարձրեցին Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու գլխավոր խնդիրներից մեկը, որ իբրև թե նա չի իմացել Շուշիի օպերացիայի մասին, չի հրամայել այդ օպերացիան, իբրև թե նա չէր էլ ուզում, դա հակառակ իր կամքի է գրավվել։ Բնականաբար, այս ամբողջը սարքած բան է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը