Radar Զրույց

«ԱԳՆ-ն պետք է արագ հիվանդանա և նշի, որ չի կարող մասնակցել ռուսական ֆորմատին». Գուրգեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։ Նա անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցող ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների մասնակցությամբ բանակցություններին և խոսել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։

Նրա խոսքով՝ բանակցություններ, որպես այդպիսիք, չկան, դա ԱՄՆ-ի կողմից արհեստական հաշտեցման քաղաքականություն է․ «Վաշինգտոնը փորձում է մանևրել, որպեսզի գործընթացում կողմ չհանդիսանա»։

Խոսելով Ալիևի ագրեսիվ հռետորաբանության մասին՝ Սիմոնյանն ասաց, որ Ալիևի կողմից յաթաղանի ճոճումները ժամանակավրեպ է։ Անդրադառնալով ռուսական կողմի այն պնդմանը, թե Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր, բացի եռակողմ համաձայնություններից, չկան, քաղաքական գիտությունների թեկնածուն նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շղարշն է մնացել․ «Հայաստանը պիտի ասի՝ այդ թուղթը, որ կոլոլել, մեր գլխի վերևը պահել եք, եկեք սրբորեն պաշտպանեք»։

Հարցին՝ ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, և արդյո՞ք վաշինգտոնյան հանդիպումից հետո Ռուսաստանի տարածքում նախատեսված ԱԳ նախարարների նոր հանդիպումը միմյանց խանգարող հանգամանքներ չեն, Սիմոնյանն ասաց. «Արտգործնախարարությունը պետք է արագ, հապճեպ հիվանդանա և նշի, որ հիվանդության պատճառով չի կարող մասնակցել ռուսական ֆորմատին»։

Մանրամասները՝ տեսանյութում։