Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD419.33

EUR434.97

RUB4.15

Երևան 14 ℃

Рус Eng

«Գործատուն վարժական հավաքին մասնակցողին աշխատանքից ազատելու իրավունք չունի». Ռուբեն Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Զրույց

1 Մայիսի, 20:00

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նա անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, խոսել գործատու-աշխատող իրավահարաբերությունների և պետության կայացման գործում պրոֆեսիոնալ աշխատուժի դերի մասին։

Նախարարի տեղակալի խոսքով՝ մայիսի 2-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կքննարկի, ապա կընդունի ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի շնորհիվ ավելի դյուրին է դառնալու աշխատող-գործատու հարաբերությունները։

Սոցապփոխնախարարը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք կարևորագույն խնդիրների և պարզաբանումներ տվել հանրությանը հետաքրքրող հարցերին։

« Հայաստանում որակավորված աշխատուժի մեծ սով կա,

Գործատուն վարժական հավաքին մասնակցողին աշխատանքից ազատելու իրավունք չունի,

Կրթությունը աշխատաշուկայի հետ կապելու խնդիր կա,

Աշխատողը մինչև 6 ամիս լրանալն էլ կարող է արձակուրդ գնալ,

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց թիվը նվազում է»,- ընդգծել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը