Մամուլ

Վրացական կողմը մերժել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որևէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որևէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի և հայ արտադրողների միջև կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով և այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների և այլ խնդիրների հետ կապված:

Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։ Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել»։