Մամուլ

Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին են աշխատանքի նշանակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջանք չպահանջող ու բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տվել ոչ միայն Ֆեդերացիայի ղեկավարությանը, այլև նրանց և իշխանությունների որոշ ներկայացուցիչների մերձավորներին:

Օրինակ, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքի է տեղավորել իր եղբորորդուն` Տիգրան Նիկողոսյանին, որը Ֆեդերացիայի՝ միջոցառումների կազմակերպման դեպարտամենտի պետն է։

Իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի պետն Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանն է։

Մեզ հետ զրույցում Վանեսյանն ասաց, որ ՀՖՖ-ում է 2022 թվականից, և իր նշանակումը որևէ անձի հետ կապված չէ»։