Մամուլ

ՔԿՀ-ներում արգելել են արևածաղկի սերմ «չրթել». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արգեմեկը մեզ պատմեց, որ իր ազգականներն իրեն արևածաղկի սերմեր են բերում և դա` ծխելուց բացի, միակ միջոցն է, որն օգնում է հաղթահարել նյարդային լարվածությունը, պարապություն, սպասումը։

Անազատության մեջ գտնվող անձանց ասվել է, որ այսուհետ «սեմըչկա չեն չրթելու», ինչը մեծ դժգոհության ալիք է բարձացրել բանտի ներսում, հիմա ստիպված ավելի շատ կծխեն՝ նյարդային վիճակը հանգստացնելու համար։

Քրեակատարողական ծառայությունից մեր տեղեկության վերաբերյալ փոխանցեցին․ «Թմրամիջոցների ներթափանցման հնարավոր ուղիները կանխելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում որպես հանձնուք թույլատրվում է ստանալ միայն արևածաղկի կեղեվահանված սերմեր»։

Նկատենք, որ թմրամիջոցներ կալանավայր տեղափոխում են ցանկացած սննդի ու հանձնուքի միջոցով և դրանց ներթափանցումը կանխելու համար ոչ թե պետք է սնունդն արգելել, այլ թմրանյութերի հայտնաբերման միջոցները կատարելագործել: Հարկ է նշել նաև, որ հարցը ոչ թե արևածաղկի սերմեր ուտելն է, այլ «չրթելու» պրոցեսը, ինչը անազատության մեջ գտնվող անձանց համար զբաղմունք է և, իրենց խոսքով` նյարդերը հանգստացնելու միջոց»։