Մամուլ

Աղազարյանի գործը շուտով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մոտ օրերս կավարտի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և կուղարկի դատարան։ Գործի առանցքում խախտված ընթացակարգեր, խիստ պահանջված անասուններ և 300 հազար դոլար կանխիկ կաշառքն է «անհնազանդության» դիմաց։

Համաձայն ցուցմունքների՝ Աղազարյանը պատրաստակամ է եղել «օգնելու», որ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվեն մանր եղջերավոր անասուններ՝ շրջանցելով պետական վերահսկողության և օրենքի սահմանած քայլերը։ Բայց, ինչպես հասկանում ենք, պետության սահմանները հեշտ չեն բացվում նույնիսկ պատգամավորական մանդատով։

Այս գործով արդեն մի քանի մեղադրյալներ հայտնվել են դատարանի առջև»։