Մամուլ

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Պատգամավորն ընդգծել է նաև, որ մեր երկրում մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից»: