Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Рус Eng

3 ընտրություն մեկ նստաշրջանում․ «Ժողովուրդ»

Մամուլ

1 Դեկտեմբերի 2023, 9:39

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում 24 հարց է ընդգրկված, որոնցից պարտադիր քննարկման ենթակա են 12-ը։

Այդ պարտադիր հարցերից է նաև Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրությունը։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները միասին առաջադրել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու։ Թեկնածուն Մանվել Բադալյանն է, որը Քաղծառայության խորհրդի նախկին նախագահն է, պրոֆեսիոնալ է, Կառավարման ակադեմիայի դասախոս:

Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված է Հակոբ Միհրանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար երկու թեկնածու է առաջադրված՝ Նարինե Ավետիսյանն ու Հայկուհի Հարությունյանը։

Վերջինս այժմ այդ կառույցի նախագահն է, մյուսը՝ նրա աշխատակիցը: Հավելենք, որ սա ԱԺ-ի վերջին նստաշրջանն է, սակայն մինչև տարեվերջ թերևս արտահերթ նստաշրջաններ կլինեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում