Մամուլ

Ի՞նչ է պատմել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով ինքն էր ցանկություն հայտնել ներկայանալու:

Նա շուրջ 3 ժամ խոսել է` ցուցմունք տալով Սամվել Շահրամանյանի դեմ, և փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների և Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաև Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն։ Սակայն պայմանավորվել են, որ նիստից մանրամասներ չհանրայնացնեն:

Նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական վերաբերմունքը Շահրամանյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ վերջինս ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, բանակցում է՝ արցախցիների  վերադարձի հարցով»: