Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից. նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Նրա փոխարեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Նարեկ Մկրտչյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: