Քաղաքական

Արսեն Թորոսյանը նշանակվել է նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Նարեկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք՝ Թորոսյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, և այսօր նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին.

Ավելի ուշ, Արսեն Թորոսյանը սոցցանցերում գրառում է կառարել. 

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես հավանաբար տեղյակ եք, դադարեցրել եմ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վստահ եմ, որ մենք կունենանք համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ։

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը ես կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»։