«Ինձ չեն հրավիրել հարցաքննության, համենայնդեպս այդ մասին ակտիվ խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանին, կարող է ինձ և Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ «մի հատ հայտնի խոսք կար. քրեական օրենսգիրքը գցում են, որ էջի վրա կանգնի, և այդ էջի հիման վրա կարող են քրեական գործ հարուցել»։ Ըստ նրա՝ հիմա այդ գործելաոճով են աշխատում. «Ի՞նչ էին ասել Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, այն մնացած մարդիկ, որոնք հիմա Հայաստանի բանտերում են։ Ոչ մեկը, ոչ մի բան չի ասել»,-նշել է նա։