Քաղաքական

Կողմերը կփորձեն առաջիկայում պայմանավորվածության հասնել. քաղաքագետ

Երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդեմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։ 

Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: 

«Առայժմ, վաղ է ասել ինչ արդյունքներ կունենա՝ 1-2 շաբաթ հետո պարզ կլինի, քամի որ դեռևս պետք է լինի Պուտինի և Զելենսկու հանդիպումը, Թրամփի մտահաղացմամբ հստակ է, որ կողմերին դեռևս չի հաջողվում հրադադար հաստատել»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ հավանականություն կա՝ առաջիկա հանդիպմանը կողմերը կփորձեն պայմանավորվածության հասնել։ 

Ըատ քաղաքագետի՝ հանդիպումը չի նշանակում զիջման գնալ և այդ ընթացքում շատ բաներ կարող են մնալ. «Պիտի ասեմ՝ Զելենսկին միշտ է հայտարարել, որ ինքը պատրաստ է դեմառդեմ հանդիպել Պուտինին հետ»,-ասաց նա։ Ըստ քաղաքագետի. «Ալյասկայում, որքան հասկանում եմ միջազգային լրատվամիջոցների գնահատականներից, Պուտինը պահանջում է, որ Զելենսկին իրեն հանձնի ամբողջ Դոնբասը, և ինքը զորքերը դուրս բերի Ուկրաինայի մնացած շրջաններից, և միայն դրանից հետո հրադադարի ռեժիմ հաստատվի, ինչին Զելենսկին կտրականապես դեմ է»։