Քաղաքական

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։