Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի առգրավված հեռախոսը վերադարձվել է։ Radar Armenia-ի հետ զրույցում քննչական կոմիտեի մամլո խոսնակ Կիմա Ավդալյանը նշեց, որ այն վերադարձվել է զննություն անցնելուց հետո. «Քրեական վարույթի շրջանակում վերցվել են տարբեր առարկաներ՝ զննություն իրականացնելու նպատակով»։
Հիշեցնենք, հուլիսի 10-ին իրավապահները խուզարկել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունն ու ձերբակալել որդուն` Տարոն Մանուկյանին: