Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: