Քաղաքական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ:

Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցերը` առանձին անդրադարձ կատարելով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներին: