Մեր ու ՌԴ հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ գնահատմամբ՝ մեր ու ՌԴ հարաբերությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են։ Բայց դա չի նշանակում, որ մեր ու ՌԴ հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, մեր ու ՌԴ հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի լավ, քան առաջ են եղել»,- ասել է նա։