Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննադատական կոշտ բառապաշարին ինքը դեմ չէ, բայց պետք է վերջ տալ հայհոյախոսությանը.
«Հայհոյանքն ի՞նչ է՝ փաստարկի բացակայություն։ Երբ ամենավերջին հայհոյանքն են ասում վարչապետի հասցեին, ըստ հայհոյողների՝ նա երկրի ղեկավար չէ, բայց երբ պաշտպանվում է, ղեկավար է»։
Փաշինյանի խոսքով, եթե դա է հաղորդակցության հիմնական ձևը, ինքն էլ 5 կալանավայրում եղած մարդ է. «Էդ բառապաշարով ոչ մեկը թող չմրցակցի ինձ հետ. հինգ քկհ-ում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական ու բանահյուսական հետաքրքրություններով։ Պետք չէ «պանդորայի արկղը» բացել։ Եթե որևէ մեկը մտածի, որ հարուստ բառապաշար ունի, կարող է աղքատիկ վիճակում հայտնվել։ Պետք չէ»։
Նա նաև նշել է, որ իր լավագույն պատկերացումը ցանկացած հարցի շուրջ ցանկացած սրության բովանդակային բանավեճն է. «Ես եմ հրավիրում բանավեճի, չեն գալիս, գնում՝ ենթականերին կամ համախոհներին հրահրում են, ասում են՝ էս ասեք, էն ասեք»։
Նա վստահեցրել է. «Իմ առաջարկն է՝ եկեք դադարեցնենք դա, մեկ է՝ մի X պահի դադարելու է»։