ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարին.
«Հարց է հնչել՝ արդյո՞ք ընդունված օրենքը նշանակում է, որ ՀՀ-ն ուզում է դառնալ ԵՄ անդամ։ Իմ պատասխանն է՝ այո, և եվրոպացի մեր գործընկերներն ու մենք արձանագրել ենք՝ որևէ երկրի՝ ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չէ, ԵՄ բոլոր անդամները դրա հետ պետք է համաձայնվեն, ու նույնքան, կամ՝ ոչ պակաս, կարևոր է՝ երկիրը պիտի համապատասխանի ԵՄ չափանիշներին»- ասել է նա։
Վարչապետը պարզաբանել է. «Ինձնից մեկնաբանություն են ուզել, թե ոնց եմ պատկերացնում խնդրի լուծումը։ ես ասել եմ՝ բոլոր դեպքերում բարեփոխումների հավակնոտ ծրագիր ու ռազմավարություն ունենք, որն, այսպես, թե այնպես, իրականացնելու ենք։
Բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, երբ, օբյեկտիվորեն, ՀՀ-ն, բոլոր առումներով, համապատասխանի եվրոպական ստանդարտներին։
Այս կետում կա երկու տարբերակ՝ կամ ՀՀ-ին ընդունում են ԵՄ անդամ, կամ չեն ընդունում։
Եթե ընդունում են, շատ լավ, եթե չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով, ՀՀ-ն այդ կետի վրա արդեն լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր։ Երկու դեպքում էլ այս ռազմավարությունը չշարունակելու պատճառ չունենք»։