ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը հաջող է ընթանում․ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, աշխատատար պրոցես է, բայց մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել նրա վրա, որ ՀՀ քաղաքացիները հիմա ԵՄ անդամ երկրների դեսպանատներում մեծ հերթերի են բախվում, մարդիկ ամիսներ են սպասում, որ հերթագրումը 6-7 ամիս հետո լինի։ Սա նաև կապված է նրա հետ, որ հոսքը դեպի ԵՄ ավելացել է։ 2024-ին 3-4 անգամ աճել է հոսքը»,- ասել է վարչապետը։
Նա նաև հիշեցրել է Հայաստանում միջին աշխատավարձի բարձրացումը՝ ընդգծելով, որ սրա հաշվին է, որ քաղաքացիները կարողանում են ճամփորդել ԵՄ երկրներում։